
MIMAXFOOD
Համեղագույն բարիքներով պահածոներ
Հատուկ նրանց համար, ովքեր նախընտրում են համեղ, էկոլոգիապես մաքուր ու հատընտիր բաղադրիչներից պատրաստված պահածոներ, ջեմեր, մուրաբաներ ու կոմպոտներ։ Մենք համատեղել ենք բարձր որակն ու տատիկի պահածոների անմոռանալի համը։


GARNI CRYSTALLINE
ՋՈՒՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻՑ
Ջուրը՝ մինչև շշալցումը անցնում է երկար ֆիլտրացիոն ճանապարհ։ Աղբյուրը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հենց սրտում՝ ծովի մակարդակից 1556 մետր բարձրություն ունեցող լեռնային կղզում: Այն մեզ է հասնում իր բնական տեսքով։
GARNI COLA
Քո մրգային տրամադրությունը
Եզակի խառնուրդը, որը հիմնված է Garni Crystalline աղբյուրի ջրի վրա, համակցված մրգային կոմպոզիցիաների և բուսական էքստրակտների հետ, ստեղծում է իսկապես էլիտար համեր, որոնք նախատեսված են վայելելու համար:
Այս պահին Garni Cola ապրանքանիշը իրեն դրսևորել է որպես Հայլկական շուկայում ամենադինամիկ զարգացող ապրանքանիշերից մեկը: Մեր արտադրանքը լայնորեն ներկայացված է Հայաստանի բոլոր շրջաններում:


ISO 22000, ISO 9001
Որակի վերահսկում ցանկացած փուլում
Արտադրամասը հագեցած է Եվրոպական գերժամանակակից սարքավորումներով, արտադրամասը սերտիֆիկացվել է ISO 22000 և ISO 9001 սննդի անվտանգության սերտիֆիկատով ինչը երաշխավորում է ապրանքատեսակների անվտանգությունը, բարձրակարգությունն ու որակի կայունությունը։
Մեզ վստահում են ՀՀ և արտասահմանյան շուկայի բազում ընկերություններ, որոնց հետ արդարության և աշխատանքային կարգուկանոն պահպանելու շնորհիվ դարձել ենք լավագույն գործընկերներ։
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ արժանացել ենք առաջատար բազմաթիվ ընկերությունների վստահությանը, որի շնորհիվ դարձել ենք հավատարիմ գործընկեր։